Բաժիններ՝

«Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թանկագի՛ն ուսուցիչներ,

Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:
Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:

Սիրելի՛ հայրենակիցներ,Թանկագի՛ն ուսուցիչներ,Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ…

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Sonntag, 4. Oktober 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս