Եթե ուղերձ կամ համատեղ հանդիպում լինի, կտեղեկացնենք. Պարզաբանում են կառավարությունից

Առավոտյան մի քանի լրատվամիջոցների էջերին տեղեկություն հայտնվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով, բայց ուղերձն այդպես էլ չեղավ:

168.am-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ լինելո՞ւ է արդյոք նման ուղերձ, նա նշեց. «Եթե ուղերձ լինի, մենք կտեղեկացնենք»:

Նմանատիպ պատասխան հնչեց նաև հարցին՝ արդյո՞ք  սպասվում է վարչապետի գլխավորությամբ համատեղ հանդիպում՝ երկիրը ղեկավարած բոլոր նախագահների, բոլոր ուժերի  հետ՝ հաշվի առնելով մասնագիտական ու հասարակական շրջանակներում հնչեցվող նման կոչերը:

«Եթե նման բան լինի, ապա բոլորդ կտեղեկանաք»,- պատասխանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս