Իտալիայում Թուրքմենստանի դեսպանը նշանակվել է նաև Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար

Իտալիայում Թուրքմենստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ) Թոյլի Կոմեկովը միաժամանակ դեսպան է նշանակվել Իսրայելում. համապատասխան հրամանագիրը հոկտեմբերի 1-ին ստորագրել է նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը:

Այդ մասին հոկտեմբերի 2-ին հաղորդել է հանրապետության պետական լրատվական գործակալությունը: Կոմեկովն Իտալիայում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն է 2020 թվականի հունվարի 20-ից:

Ավելի վաղ նա զբաղեցրելէ Ղազախստանում Թուրքմենստանի դեսպանի պաշտոնը. այդ պաշտոնից նա նախագահի հրամանագրով ազատվել Է նոր նշանակման կապակցությամբ: Տարիներ առաջ թուքմեն դիվանագետը երկրի դեսպանն է եղել Ադրբեջանում եւ Վրաստանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս