
«Իմ, որպես ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում մասնագիտական խորհրդատվություն եմ տրամադրում ԱՀ Նախագահին»․ Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան ԶԼՄ-ների, փորձագիտական-վերլուծական շրջանակների և քաղաքացիական հասարակության հարցումների ու մեկնաբանությունների՝ տեղեկացնում եմ, որ իմ, որպես ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում մասնագիտական խորհրդատվություն եմ տրամադրում ԱՀ Նախագահին:
ԱՀ Նախագահը, ով գերագույն գլխավոր հրամատարն է, սահմանում է ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները: Իսկ Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը»:
https://www.facebook.com/44.samvel.babayan/posts/332817834810367