Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին, Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է. Կարեն Բեքարյան
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին: Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին…
Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.
հասկանո՞ւմ եք, որ անհնար է չպատասխանել,
պատկերացնո՞ւմ եք պատասխանի ուղղությունները,
հասկանո՞ւմ եք՝ ուր է գնում գործընթացը, և ինչեր դեռ կլինեն,
ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու,
հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք,
դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին`Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»: