Արդյոք դիտարկվում է ԵԱԿՀ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը. ԵԽ անդամ Չարլի Վեյմեր

Եվրոպական խորհրդարանում Արցախի առնչությամբ փակ նիստի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը, ով Թվիթեր սոցիլական ցանցի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ հայտարարությունը:

«Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ունի վկայություններ առ այն,որ Թուրքիան օժանդակում է Ադրբեջանին իսլամիստներով Սիրիայից։ Դիմելու եմ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը (European Union External Action Service), արդյո՞ք այն դատապարտել է Թուրքիայի ներքաշումը հակամարտության մեջ և արդյոք նա դիտարկում է ԵԱԿՀ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս