
Փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին

Հունիսի 23-ին, ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1946 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։