Բաժիններ՝

Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Սևակ Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սևակ Հակոբյանը 1992-1996թթ. — եղել է ԼՂՀ զինվորական դատախազության քննիչ, հանրապետության զինդատախազի օգնական:

1996-1998թթ. — պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Նախագահի աշխատակազմում:

1998-2005թթ. — ԼՂՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:

2005-2009թթ. — ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազ:

2009թ. հունվարի 27-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս