Բաժիններ՝

Հեծանվորդները վերսկսում են մարզումները

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամները վերսկսում են մարզումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Մարզումները վերսկսեցինք, երբ նախարարությունը թույլատրեց: Քիչ-քիչ փորձում ենք մարզավիճակ ձեռք բերել, քանի որ մոտ 2,5 ամիս չենք մարզվել, բայց հեծանվադազգահի վրա մարզիկները անհատապես մարզվում էին»,-ասաց Գյոզալյանը:

Մարզչի խոսքով` Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա նոյեմբերի 18-21­ին, սակայն այս ժամկետն էլ վերջնական չէ: «Հայաստանի առաջնության անցկացման համար պետք է մարզչական խորհրդի նիստ հրավիրենք: Հնարավոր է, որ առաջնությունն անցկացնենք սեպտեմբերին, երբ մարզիչները մարզավիճակ հավաքած կլինեն»,-ասաց նա:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել և չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930