ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ՍԴ-ի վերաբերյալ նախագիծն է

Այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է եղել:

Արտահերթ նիստի օրակարգում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծն է, որով, հիշեցնենք,  առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:

Նշենք, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ արահերթ նիստը տեղի կունենա 13:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930