Բաժիններ՝

Պեդրոն համաձայնեցրել է պայմանագիրը «Ռոմայի» հետ

Հարձակվողական կիսապաշտպան Պեդրոն կարող է հեռանալ «Չելսիից» մինչև մրցաշրջանի ավարտը:

32-ամյա իսպանացին արդեն պայմանավորվել է «Ռոմայի» հետ պայմանագրի շուրջ և կցանկանար փոխել ակումբը նախանշված ժամկետից առաջ, որպեսզի վստահ լինի, որ գործարքը չի տապալվի:

Պեդրոն համաձայնեցրել է հռոմեացիների հետ 2 + 1 պայմանագիր՝ շաբաթական շուրջ 56 հազար ֆունտ աշխատավարձով:

Պեդրոն 5 մրցաշրջան խաղում է «Չելսիի» կազմում: Նա թիմի հետ նվաճել է չեմպիոնությունն ու Անգլիայի գավաթը, ինչպես նաև Եվրոպա լիգան:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Պեդրոն խփել է 1 գոլ և կատարել է երկու գոլային փոխանցում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930