«Լիվերպուլը» պետք է սկսի աշխատել Կլոպի արձանի վրա»․ Ջերրարդ
«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերրարդը բարձր է գնահատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը:
«Կարծում եմ, որ Յուրգեն Կլոպն աշխարհի լավագույն մարզիչն է: Գիտեմ, որ կան շատ հաջող մարզիչներ: Պեպ Գվարդիոլան անհավատալի է, ինչպես և Կառլո Անչելոտին: Կարծում եմ, որ «Էվերթոնն» իսկապես բախտավոր էր, որ նման մասնագետը ղեկավարում էր թիմը: Ես կարող էի շատ ավելի անուններ նշել:
Վերջին երկու տարիներին, որպես մարզիչ, հասկանում եմ, թե որքան դժվար է այդ աշխատանքը: Ես Յուրգենի նկատմամբ, հարգանքից բացի, այլ բան ունեմ: Նա եկավ և նոր մակարդակի բերեց «Լիվերպուլը»։
Իմանալով Յուրգենին՝ կարծում եմ, որ նա չի ցանկանա արձան ունենալ: Գիտեմ, որ նա համեստ է և քաղաքավարի: Բայց երբ նայում ես նրա կատարած աշխատանքի մասշտաբներին, հասկանում ես, որ նա, անշուշտ, արժանի է նման հիշատակման՝ այս մեծ մարզիչների կողքին:
Պետք է հաշվի առնել, որ, երբ Յուրգենն ընդունեց «Լիվերպուլին», նրանք մոտ չէին Անգլիայի լավագույն թիմը լինելուն: «Լիվերպուլը» նույնիսկ լավագույն քառյակի կազմում չէր:
Ինչ վերաբերում է ինձ, ապա Յուրգենի նման մարդը հիմա պետք է վարձատրվի: Թվում է, թե ֆուտբոլում մենք հաճախ սպասում ենք այնքան ժամանակ, մինչև մարդիկ մեծանան, մինչև իրենց նվաճումները լիովին ճանաչվեն: Բայց ես գիտեմ, որ «Լիվերպուլի» սեփականատերերը դա թույլ չեն տա: Երբ Յուրգենը նվաճի ոսկե մեդալները, նրանք արդեն պետք է սկսեն աշխատել նրա արձանի վրա»,- իր մտքերով է կիսվել անգլիացին:
Սիրարփի Աղաբաբյան