Ավտովթար Ուջան գյուղի մոտակայքում․ կա զոհ

Հունիսի 17-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՈՒջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-ՈՒջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930