
Հայերի վերաբերյալ ԵՄ երկրներից ստացված ռեադմիսիոն հայցերի մեծամասնությունը Գերմանիայից է

168.am-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնեցին, որ 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ռեադմիսիոն 324 հայց՝ 577 անձի վերաբերյալ, դրական պատասխան է ստացվել 76.81 տոկոսի մասով: Ընդ որում, ստացված 324 հայցից 307-ը ԵՄ երկրներից է՝ 554 անձի վերաբերյալ, 17-ը ՌԴ-ից՝ 23 անձի վերաբերյալ:
Մեզ տրամադրված աղյուսակից պարզ է դառնում, որ ԵՄ երկրներից ստացված հայցերի մեծամասնությունը կամ կեսից ավելին Գերմանիայից է՝ 187 հայց՝ 354 անձի վերաբերյալ: Այս դեպքում դրական պատասխան է ստացվել հայցերի 76.33 տոկոսի դեպքում:
Հիշեցնենք, որ 2019-ին Գերմանիայից ստացվել էր 587 հայց՝ 1182 անձի վերաբերյալ:
Նշենք, որ հարկադիր վերադարձածների բնակվարձի խնդիրը 6 ամսով իր վրա է վերցրել պետությունը՝ ամսական հատկացնելով 60.000 դրամ: