
«Թե՛ քաղաքացիների և թե՛ պատգամավորների հանդեպ կատարված գործողությունները անիրավաչափ են և դուրս են իշխանության կողմից հանրահռչակած արժեքների տրամաբանության սահմաններից». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շենգավիթում մոտ 15 հոգի (+/-) բերման ենթարկվածներ կային, որոնց քիչ հետո պետք էր որ բաց թողնեն։ Նրանց մեջ կային դժգոհություններ այն մասին, որ պատահական անցորդ են եղել ու ընկել են բերման ենթարկելու հոսանքի տակ և պահվել բաժանմունքում։ Այս մասով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տանում են աշխատանքներ, որպեսզի ոչ մեկի իրավունքը չոտնահարվի անարդարացի ձևով։
Իսկ ինչ վերաբերում է առհասարակ այսօրվա գործողություններին, որոնք կատարվել են ԱԱԾ դիմաց` թե՛ քաղաքացիների, և թե՛ պատգամավորների հանդեպ, անիրավաչափ է և դուրս է իշխանության կողմից հանրահռչակած արժեքների տրամաբանության սահմաններից։
Ոստիկանությունն իր գործունեությունները պետք է իրականացնի բացառապես որպես իրավապահ»:
https://www.facebook.com/anna.m.kostanyan/posts/10219449064789786