«Մեզ էլ են լուրեր հասել, որ վաղը գալու են ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու». Շաքե Իսայան

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ հնարավոր է, Գագիկ Ծառուկյանին այսօր թույլ չտան դուրս գալ ԱԱԾ շենքից, չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, և  որ արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։

168.amի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ նման տեղեկություն իրենք էլ ունեն, որովհետև իրենք 72 ժամ իրավունք ունեն պահելու Գագիկ Ծառուկյանին:

«Մեզ էլ են լուրեր հասել, որ վաղը գալու են ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու: Թե որքանով է սա ճիշտ, կիմանաք մի քանի ժամից, երբ փաստաբանը ներսից ինչ-որ տեղեկություն կտա»,-ասաց Շաքե Իսայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930