Բաժիններ՝

«Մեսսիի խորհուրդներին պետք է ուշադրություն դարձնել». Դե Յոնգ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկի դե Յոնգը կիսել է իր կարծիքը հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ:

««Բարսելոնայում» ես նույն դերը չունեմ, որքան «Այաքսում» և Նիդեռլանդների հավաքականում, քանի որ մենք խաղում ենք երկու հենակետային կիսապաշտպաններով:

Ես պետք է հարմարվեմ, այժմ ամեն ինչ վատ չէ, բայց կարող եմ ավելի լավանալ: Ես ամենալավն եմ խաղում, երբ չեմ գրավում առավել պաշտպանողական կամ առավել հարձակողական դիրք:

Եթե ​​Լիոնել Մեսսին խոսում է ձեզ հետ և խորհուրդներ է տալիս, ապա ձեզ հարկավոր է լսել, քանի որ նա աշխարհի ամենալավ խաղացողն է՝ մեծ փորձով: Մեսսիի խորհուրդներին պետք է ուշադրություն դարձնել։

Երբեմն նա ասում է` ավելի խորը խաղալ կամ եզրին մոտենալ: Սրանք մանրուքներ են, բայց դրանք շատ կարևոր են»,- ասել է Դե Յոնգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930