Ոստիկանությունը Կառավարությանը կվերադարձնի հատկացված 230 միլիոն դրամը

2020 թվականի փետրվարի 20-ի Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի անցկացման համար ՀՀ ոստիկանությանը հատկացվել էր 234 միլիոն 317 հազար դրամ, որից 224 256.2 հազար դրամը փոստային ծառայությունների՝ հանրաքվեի անցկացման օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցելու, իսկ 10 061.3 հազար դրամը՝ ցուցակների տպագրության համար անհրաժեշտ թղթի և տոներային քարթրիջների ձեռքբերման ծախսերի կատարման նպատակով:

Քանի որ Ազգային ժողովը չեղարկեց հանրաքվեն, և այն տեղի չի ունենա, ուստի Կառավարության հունիսի 5-ի որոշմամբ Ոստիկանությանը հատկացված 234 միլիոն 317 հազար դրամը կվերադարձվի Կառավարության պահուստայյին ֆոնդ, որտեղից էլ այն կուղղվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝  կորոնավիրուսային վարակման կասկածելի անձանց մեկուսացման ապահովմանը հատկացնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930