«Քանի միլիարդ ուզում է՝ թող պահանջվի, պետք է չխնայենք ոստիկանության բարեփոխումների համար». Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ոչինչ չպետք է խնայել ոստիկական համակարգում բարեփոխումները կյանքի կոչելու համար:
«Քանի միլիարդ ուզում է՝ պահանջվի, մենք ամեն օր պետք է ցույց տանք, որ նեցուկ և զորավիգ ենք մեր ոստիկանությանը, և այս  բարեփոխումներն իսկապես կենսական կարևոր են»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցին:

Նա ԱԺ ամբիոնից նաև տեղեկացրեց, որ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում: Գյուղացիները բողոքում են, իսկ ոստիկանները համավարակի պայմաններում իրենց պարտականություններն են կատարում, և հասկանալիորեն վիճակը գնալով լարվում է:

«Մենք այսօր վարակի ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 517 դեպք, արդեն հատել ենք 10 հազարի շեմը: Որպես Ազգային ժողով, կարծում եմ, պետք է նախաձեռնող լինենք ներգրավվելու այն որոշումների կայացմանը, որը պարետատունն է կայացնում, որպես ԱԺ՝ չենք կարող անմասն մնալ այդ գործընթացից: Ինձ զանգահարում են բժիշկներ, արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, բոլորն էլ շատ անհանգստացած են, այս իրավիճակը մեզ պարզապես չի կարող մի կողմում թողնել: Կարծում եմ՝ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց շահը պետք է մի կողմ դնեն, և ամբողջությամբ լծվենք մեկ նպատակի՝ կյանքեր փրկելու նպատակին»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930