«Ուժային կառույցներում պետք է բարեփոխումներ անել. արդեն մեկ տարի է՝ ասում ենք». Քրիստինե Պողոսյանը՝ Արման Աբովյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ելույթին:
Հիշեցնենք, որ Արման Աբովյանն անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի հրատապ ռեժիմով ընդունելու որոշմանը, թեև նշել էր, որ այդ նախագծով փաստացի  վերափոխվում է ոստիկանությունը, այդուհանդերձ, ըստ նրա, «Սատանան թաքնված է մանրուքներում», և ժամանակ չունենալով այդ դետալներ ուսումնասիրելու՝ առաջանում են բազմաթիվ հարցեր:

Քրիստինե Պողոսյանի խոսքով՝ նեղվում է, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի գործընկերները «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը տեղյակ չեն պահում կատարվող աշխատանքների մասին:

«Ճիշտ է, օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եկել է արտահերթ, բայց այս օրենքի նախագծի վրա աշխատում ենք արդեն մեկ տարի՝ հանձնաժողովով, նախարարարությունով, ոստիկանությունով: Ինչո՞ւ ենք ընդունում հրատապ և արտահերթով, որովհետև բոլորս, այդ թվում՝ Դուք, ասում ենք, որ ուժային կառույցներում պետք է բարեփոխումներ անենք: Դրա համար մեկ տարի քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր օրենքի նախագիծը բերվել է խորհրդարան»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս