«Բարսելոնան» կփորձի ստորագրել Ֆաբիան Ռուիզին
«Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:
«Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը շարունակում է մնալ առաջնային տարբերակ «Բարսայի» համար:
Սակայն, զուգահեռ, կատալոնական ակումբը շարունակում է հետաքրքրությունը «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիզի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Եթե Պյանիչի տեղափոխությունը ձախողվի, Ռուիզը կդառնա առաջնային տարբերակ: Մարզիչ Կիկե Սետյենը նախընտրում է Ֆաբիանի թեկնածությունը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում նորացնել պայմանագիրը «Նապոլիի» հետ, չնայած ակումբի խնդրանքին: Ֆուտբոլիստը հետաքրքիր է նաև «Ռեալի» համար:
24-ամյա Ռուիզն այս մրցաշրջանում խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: 30-ամյա Պյանիչը 22 խաղում ունի 3 գոլ և 4 փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան