Իշխանությունը կորցնում է կառավարումը, տեղի կունենան քաղաքական փոփոխություններ. Ժիրայր Սեֆիլյան

Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար, եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը կարողանար հաղթահարել այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը. Նա մասնավորապես նշել է.

«Սակայն ճգնաժամը երկարաձգվեց, ինչի պատճառով իշխանությունը, լինելով ապիկար, կքեց բեռի տակ և նրա ներսում ճողվածքներ առաջացան:

Այդ պատճառով նա կորցնում է կառավարումը: Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ:

Նման իրավիճակում իշխանությունը պետք է ուշքի գար և փորձեր համախմբել առողջ ազգային ուժերի ռեսուրսը, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունենային հօգուտ մեր ազգի ու պետության և միասնաբար կարողանայինք հաղթահարել ճգնաժամը:

Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին:

Տեղի ունեցող գործընթացը բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին ուղղված ահազանգ և զգոնության կոչ է՝ համախմբվելու և կրեմլահպատակ կիսագաղութային համակարգից դուրս գտնվող ուժերի ու գործիչների առաջնորդությամբ քաղաքական փոփոխություներն ազգային պետություն կերտելու գործին ծառայեցնելու համար»:

Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար:Եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը…

Gepostet von Ժիրայր Սէֆիլեան – Jirayr Sefilian am Donnerstag, 30. April 2020

Տեսանյութեր

Լրահոս