
Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:
«Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում․
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2287106484918225&id=2054379814857561&__xts__[0]=68.ARA1A51isYOz2PYKlyw3W-mrqzaR3k3woYcvLNs836M6yIT5cBTMJ-gIwb9pRYcX7oj10HqnS24SQ-FsiJ5xx3rwjRIttvpab0bMZry5b0nA5gwqeOHmSxEBVRLXRkdAv9eV7YGFHHJIrfFc7FsZTtBwUDm0JGxCLMi2DtmHmn1BGYQKzz7owij3X9K56T_XE_8n-Jp1PzgkwEqF56txHg-fWlHF-cZO_3fPHYmTQhsRbmtKMFyCmOh5jgihufjBpWESwggOjguJaqbh45bxZjM_ifZ9z8X9_y6DLJmKSngK_EMuLHD8uDJv-LX-ByBDEOSwlatl7UQiv4JZvnoiIDU3acUB&__tn__=-R