Բաժիններ՝

«Ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելիներս, քանի որ շատերն են հարցնում բա ասում էիք ֆինանսական կայունության մասով խնդիր չկա․․․ տեսեք դոլարի կուրսը 500-ից թռել է․․․ ասեմ, որ ֆինանսական կայունությունը չի նշանակում ԿԱՅՈՒՆ փոխարժեք, երկրորդ այն, որ ֆինանսական շուկայում անորոշությունը որոշակիորեն կրճատվում է խոսում է նաև մարժայի (առքի ու վաճառքի կուրսերի տարբերության) նվազումը և կայունացումը 3-4 դրամի սահմաններում․․․

Ավելին, ներկա պահին դոլարի փոխարժեքն էլ 500-ից դեպի ներքև է՝ իմ գրառման պահին փոխանակման կետերի կողմից մեծածախ առքի կուրսը 493 էր․․․

Ինչ կլինի, ինչքան կլինի փոխարժեքի կուրսը՝ ես չգիտեմ, գիտեմ մի բան` ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա։

Հ․Գ․ Ի դեպ որոշ «տնտեսագետների» դիտարկումներին էլ, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն, մեղմ ասած, լուրջ չեմ վերաբերվում…»:

Հարգելիներս, քանի որ շատերն են հարցնում բա ասում էիք ֆինանսական կայունության մասով խնդիր չկա․․․տեսեք դոլարի կուրսը…

Gepostet von Artak Manukyan am Mittwoch, 8. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս