
Պարգևավճար ստանալու ժամանակը չէ. Փոխոստիկանապետ

Ոստիկանությունում պարգևավճարներ չեն տրվել, ոստիկանապետը ևս պարգևավճար չի ստացել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
«Պարգևավճար ստանալու ժամանակը չէ և մենք չենք ստացել»,- ասաց Մհրյանը:
Ասուլիսի ներկա ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ թեև ոստիկանությունում դրամահավաք չի իրականացվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին, սակայն ոստիկանության առանձին ծառայողներ այդ հիմնադրամին գումարներ փոխանցել են: