Բաժիններ՝

«Մաշկաբանության և սեռավարակաբանական ԲԿ»-ի 100 բաժնետոմսերն անցան Առոջապահության նախարարությանը

«Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի» պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները տրվեցին Առողջապահության նախարարությանը:

Համապատասխան որոշումն ընդգրկված էր Կառավարության ապրիլի 2-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում:

Հիշեցնենք, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո այս կենտրոնը դուրս բերվեց մասնավորեցման ցանկից, որտեղ, ըստ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի, ընդգրկվել էր բավականին գրավիչ տարածքի համար, քանի որ ԲԿ-ն մոտ 2 հեկտար տարածք է զբաղեցնում:

«Այս բուժհիմնարկը կարևոր ռազմավարական նշանակություն ունի առողջապահական տեսանկյունից: Կարևոր է, որ այն միակն է ողջ հանրապետությունում, որն իրականացնում է նման բնույթի ստացիոնար բժշկական օգնություն»,- ասաց Զեյնալյանը: Այստեղ տարեկան 3000 ստացիոնար հիվանդ է սպասարկվում և տարեկան մոտ 12 հազար ամբուլատոր հիվանդ է բուժվում:

Վերջին չորս տարիների ընթացքում 304 տոկոսով աճել են տվյալ բուժհիմնարկի վճարովի ծառայությունները՝ 26 միլիոնից հասնելով 106 միլիոն դրամի: Բժշկական կենտրոնը նաև հանդիսանում է գիտաբժշկական կենտրոն, տվյալ ամբիոնն է տեղակայված այնտեղ, որտեղ նման մասնագետներ են պատրաստվում»,- Ազգային ժողովում ԲԿ-ն մասնավորեցման ցանկից հանելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել էր Զեյնալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս