Բաժիններ՝

Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից

Զլմ-ներն արդեն տեղեկացրել էին, որ կորոնավիրուսով է վարակվել Ֆրանսիացի խորհրդարանական, քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն։

Նա չէր ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, քանի որ որոշել էր, որ իր փոխարեն այդ տեղը կարող է զբաղեցնել ավելի ծանր հիվանդ։

Եվ ահա ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը Փարիզից 168.am-ին տեղեկացրեց, որ Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից` կիրառելով պրոֆեսոր Դիդյե Ռաուլի փորձարարական մեթոդը` հիդրոքսիքլորոքին դեղամիջոցը։

Վալերի Բուայեն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը։ Բուժումից հետո արված երկու թեստերն էլ բացասական պատասխան են ունեցել։

Սա շատ դրական լուր է, անշուշտ, հատկապես ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան ցավալի լուրից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս