![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ` վագոն-տնակում․ այրվել են կենցաղային իրեր
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/hrdeh-8.jpg)
Մարտի 28-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում՝ փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:31-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (28 քմ), սառնարանը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր: