Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդի վիճակը ծանր է

Մարտի 28-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաչագան Գ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ալիկ Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկներն ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար: Վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031