Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ուզում է խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ցանկություն ունի խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը:

Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Կազմկոմիտեն հույս է հայտնել, որ ժամանակացույցի վերբերյալ վերջանական որոշում կկայացնի գալիք շաբաթ:

Ավելի վաղ` Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել էր, որ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի, ինչ նշանակում է, որ խաղերը կարող են անցկացվել նաև գարնանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Դրանք կկայանան 2021 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս