
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են ATP և WTA բոլոր մրցաշարերը

Թենիսի ATP և WTA բոլոր մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Այս մասին գրում են մրցաշարերի կազմակերպիչները: Դեռևս մարտ ամսին թե ATP և թե WTA կասեցրել էին մրցաշարերը վեց շաբաթով: Սակայն այժմ մրցաշարերը դադարեցվում են մինչ հունիս ամիսը: Դրան հաջորդող բոլոր մրցաշարերը կանցկացվեն ըստ պլանավորածի:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերիվերջինԿենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում:Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:Աշխարհումկորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: Հայաստանումկորոնավիրուսովվարակման դեպքերի թիվը 102 է, որոնցից 1 հոգի բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: