Բաժիններ՝

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ կասկածվողն անտառապահն է

Մարտի 14-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կիլոմետրին սոճի և բոխի տեսակի հատված ծառեր էին հայտնաբերվել։

Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ ծառերը հատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյուլագարակի անտառպետության անտառապահներից մեկը։

Ծառերը հատել էր բենզասղոցով, որը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ արարքի շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031