«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ անգամ ևս համոզվեցինք,որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում:
Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը գլորվում է անորոշ ճգնաժամի մեջ, տարբեր երկրների կառավարությունները հստակ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարությանը թվում է, որ սա նոր հնարավորություն կարող է բացել մեր տնտեսության համար: Հերթական անգամ անպատասխանատու և իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի դրսևորում:
Հավանաբար տեղյակ չեն, որ ՀՀ բոլոր հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, միջազգային ավիաընկերությունները կանգնած են սննկացման եզրին, որը իր ուղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով, իսկ դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային, հստակ մեխանիզմներով ՝ թիրախային ծրագիր, եթե հուսները դնեն ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան, սրա հետևանքները ծանր է լինելու .անշուշտ դրա մեղավորներին էլ կգտնեն, բայց միևնույն է դրանից մեր տնտեսությունը ուշքի չի գա:
Պարզապես լրջացեք, գնահատեք և գիտակցեք մեր երկրի առջև կանգնած իրական խնդիրները»: