Բաժիններ՝

Հադսոն-Օդոին վարակվել է կորոնավիրուսով, «Չելսին» ինքնամեկուսացվում է

«Չելսին» հայտարարել է, որ կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

Նրանք, ովքեր վերջերս սերտ շփում են ունեցել 19-ամյա անգլիացու հետ, ինքնամեկուսացվելու են: Սա վերաբերում է բոլոր խաղացողներին, մարզչական շտաբին և «Չելսիի» անձնակազմին:

«Ակնկալվում է, որ նրանք, ովքեր սերտ շփում չեն ունեցել Հադսոն-Օդոիի հետ, առաջիկա օրերին կվերադառնան աշխատանքի:

Երկուշաբթի առավոտյան Կալումն ունեցել է մրսածության աննշան ախտանիշներ, և այդ օրվանից, որպես նախազգուշական միջոց, նա չի այցելել մարզումների բազա:

Չնայած թեստի դրական արդյունքին՝ Կալումն իրեն լավ է զգում և անհամբերությամբ սպասում է մարզումներին վերադառնալուն: Մենք նրան մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս