Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները չեն պատրաստվում Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների անցկացնել

Ճապոնիայի իշխանությունները չեն պատրաստվում Օլիմպիական խաղերն անցկացնել առանց երկրպագուների՝ կապված աշխարհում շարունակաբար տարածվող կորոնավիրուսի հետ:

Այս մասին հայտարարել է այդ երկրի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Վերջինիս շեշտել է, որ Ճապոնիայի իշխանությունները պատրաստ են անելու ամեն ինչ, որ Օլիմպիական խաղերն ընթանան ըստ գրաֆիկի:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս