
«Յուվենթուսը» ցանկանում է գնել Քեյնին՝ Ռոնալդուի համար

«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել այնպիսի հարձակվողի, ով կկարողանա Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալ այնպես, ինչպես դա անում էր Քարիմ Բենզեման «Ռեալում»: Ակումբը փնտրում է այնպիսի խաղացողի, որը թույլ կտա Ռոնալդուին ավելի ազատ գործել հարձակման գծում:
Ինչպես նշվում է, Քեյնը գտնվում է «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի կազմած հավանական նորեկների ցանկում: Բացի 26-ամյա անգլիացուց, Պարատիչին ցանկում ընդգրկել է հարձակվող Մաուրո Իկարդիին, ում իրավունքները պատկանում են «Ինտերին», «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին և «ՌԲ Լեյպցիգի» խաղացող Տիմո Վերներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը