Բաժիններ՝

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է իրականացրել զորամասեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը մարտի 6-ից 7-ը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ ՊՆ ուսումնական զորամասեր, ծանոթացել սննդի կազմակերպման, բժշկական ապահովման գործընթացին, սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել զինծառայողների հետ, սպայակազմի հետ քննարկել առկա խնդիրները, լսել զինծառայողներին մտահոգող հարցերը և տեղում տվել համապատասխան պարզաբանումներ բարձրացված հարցերի վերաբերյալ:

Այցի ընթացքում գնդապետ Ավետիսյանը ծանոթացել է նաև նշված զորամասերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031