Բաժիններ՝

Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 350-ով

Իսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է գրեթե 350-ով եւ հասել 782-ի: Այդ մասին ասված է տարածաշրջանի կառավարությանը կից առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 10-ին տարածված հայտարարության մեջ։

«Մադրիդի ինքնավար մարզն արձանագրում է կորոնավիրուսի 782 դրական (թեստ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 9-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել էին 436 ախտահարվածի եւ 16 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել է կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին: Բացի դրանից, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում ամենօրյա ախտահանում կկատարվի: Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել է շուրջ 1,4 հազար հիվանդացած, 35 մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031