Բաժիններ՝

Ցուկերբերգը պատմել է, թե ինչպես է Facebook-ը կարգավորում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը

Facebook-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անվճար օգնում է գովազդային հայտարարություններ զետեղել կորոնավիրուսի հետ կապված իրադրության շուրջ եւ հեռացնում է հիվանդության վերաբերյալ ստահոդ տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները Business Insider ամերիկյան հրատարակությանը հայտնել էին, որ Facebook-ն այն գովազդի արգելք է սահմանում, որը խոստանում է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց կամ բուժել դրանից:

Ցուկերբերգը նշել է, որ, եթե օգտատերը սոցցանցում կորոնավիրուսի հետ կապված որեւէ բանէ փնտրում, ապա այդ դեպքում նա կստանա ծանուցում, որի օգնությամբ կարելի է մտնել ԱՀԿ-ի կայք կամ առողջապահության տարածքային մարմնի էջ: Այդպես նա կկարողանա վերջին տեղեկատվությունն ստանալ այդ հիվանդության վերաբերյալ: Մինչդեռ, եթե օգտատերը գտնվում է մի երկրում, որտեղ ԱՀԿ-ն վիրուսի փոխանցում է գրանցել մարդուց մարդու, նա այդ տեղեկատվությունը կտեսնի Facebook-ի նորությունների ժապավենում:

«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, CDC-ն (Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոն) եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը, որպեսզի նրանք կարողանան ժամանակին եւ ստույգ տեղեկատվություն ստանալ կորոնավիրուսի մասին: Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնպիսի քանակությամբ անվճար գովազգային հայտարարություններ (զետեղելու հնարավորություն), որքան նրանց հարկավոր է կորոնավիրուսին հակազդելու համար, ինչպես նաեւ տրամադրում ենք այլ աջակցություն»,- գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում: Նաեւ նա նշել է, որ սոցցանցն զբաղվում է «կեղծարարությունների տարածման եւ վնասարար ապատեղեկատվության կանխմամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս