Մեղուները բնակարանի առաստաղի տակ հավաքել են 45 կգ մեղր
ԱՄՆ-ում մեղուների պարսը հավաքել է 45 կիլոգրամ մեղր՝ բնակելի շենքի առաստաղի տակ: Այս մասին հայտնում է Montreal Gazette-ը:
Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում: Միջատների ոչնչացման ընկերության հետ կապ է հաստատել բնակարանային շենքերից մեկի մի բնակիչ: Բնակիչները դժգոհել են օդափոխության համակարգից դուրս թռչող մեղուներից: Նախկինում նրանք չէին նկատում միջատների առկայությունը, քանի որ բնակարանում ոչ ոք չէր ապրում:
Բնակարանի առաստաղում միջատների տեսուչները հայտնաբերել են իտալական մեղուների պարս: Առաստաղի վրա մասնագետները սղոցով 1.8 մ տրամագծով անցք են բացել: Այնուհետև անհրաժեշտ է եղել անցքն ընդարձակել մինչև 2.5 մետր:
Ենթադրաբար, մեղուները բնակվել են բնակարանում ավելի քան երկու տարի: Այս ընթացքում 100-150 հազար միջատները կուտակել են մոտ 45 կիլոգրամ մեղր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը