![](/banners/BeFunky-design.jpg)
Բրիտանական բուքմեյքերները վստահ են, որ Մեգան Մարքլը երկրորդ երեխային է սպասում
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/Prince-Harry-and-Meghan-Markle.jpg)
Ըստ լուրերի, Սասեքսի դքսերի՝ Մեծ Բրիտանիա հաջորդ այցի ընթացքում կհայտարարվի Մեգան Մարքլի երկրորդ հղիության մասին: Բրիտանական բուքմեյքերները վստահ են, որ նրանց ժամանումը չի անցնի առանց լավ լուրերի և, որ ամուսինների՝ Կանադա մեկնելը կապված էր ընտանիքի համալրման հետ: Մեգանի և Հարիի երկրորդ երեխայի վերաբերյալ խաղադրույքներն արդեն ընդունվում են:
Մեգանը և Հարին՝ որպես թագավորական ընտանիքի անդամներ, վերջին անգամ Մեծ Բրիտանիա կայցելեն մարտի 9-ին: Զույգը կմիանա Եղիսաբեթ Երկրորդին, Չարլզին և Կամիլլային, ինչպես նաև Քեմբրիջի դուքսին և դքսուհուն՝ Ուեսթմինսթերյան աբբայությունում տոնական ծառայության ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը