Բաժիններ՝

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այս պահին մեկուսացվել են 32 քաղաքացի. նախարարը հաստատեց

Քիչ առաջ Factor.am-ը տեղեկություն տարածեց, որ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։

Այս տեղեկությունը քիչ առաջ հաստատեց նաև ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը: Հրավիրված ասուլիսին նա ասաց, որ ընդհանուր թեստավորում են անցել 118 քաղաքացի, որից 32-ը, որոնք եկել են օդանավով, մեկուսացված են եւ գտնվում են նշված հյուրանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031