Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. Factor.am
Factor.am-ի տեղեկություններով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը փորձել է կապ հաստատել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն մեր զանգերին պատասխանեց նախարարության մեկ այլ աշխատակից, որն այդպես էլ չներկայացավ։
«Այսօր ասուլիս ունենք, եկեք, նախարարը Ձեր հարցերին կպատասխանի»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: