Բաժիններ՝

Լեդի Գագան հոլովակ է ներկայացրել Ցանցում, որն ամբողջությամբ նկարահանվել է հեռախոսով

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան YouTube-ում հրապարակել է Stupid love թրեքի հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել է հեռախոսով։ Ապագայի աշխարհում քաոս է տիրում:

Ցեղերը պայքարում են գերիշխանության համար: Նրանց օգնության է գալիս Լեդի Գագան՝ ոտքից գլուխ վարդագույն հագած: Իր բանդայի հետ միասին նա ցանկանում է բոլորին հաշտեցնել երաժշտության եւ պարերի օգնությամբ: Stupid love երգը երգչուհու առաջին սինգլն է նրա նոր՝ վեցերորդ, ստուդիական ալբոմից: Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, այն կոչվելու է Chromatica: Սա «Օսկար»-ի մրցանակակրի առաջին աշխատանքն է վերջին երեք տարվա ընթացքում՝ 2016 թվականին Joanne սկավառակի թողարկումից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս