Բաժիններ՝

«Գվարդիոլան երբեմն անակնկալներ է մատուցում»․ Դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կիսվել է տպավորություններով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալի» հետ խաղում 2:1 հաշվով հաղթելուց հետո:

«Սա շատ լավ սկիզբ է: Առաջին 15 րոպեի ընթացքում մեզ համար դժվար էր, բայց պետք է կարողանանք հաղթահարել փոթորիկը:

Առաջին խաղակեսը հավասար էր: Երկրորդ խաղակեսը մենք սկսեցինք իսկապես լավ, և «Ռեալի» գոլը շատ անտեղի էր, քանի որ մենք գերիշխում էինք: Բայց մենք հիանալի պատասխանեցինք: Գաբրիել Ժեզուսը հրաշալի գոլ խփեց:

Մենք արդեն չորս տարի աշխատում ենք Պեպի հետ, և երբեմն նա անակնկալներ է մատուցում: Երբեմն մինչև խաղի մեկնարկը խաղացողներին չի հաղորդվում, թե ինչով են զբաղվելու:

Երեք շաբաթ անց մենք սպասում ենք ամենակարևոր տնային հանդիպմանը: Այժմ մենք պետք է վերականգնվենք «Ասթոն Վիլլայի» հետ կիրակնօրյա խաղի համար»,- ասել է դե Բրույնեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս