Բաժիններ՝

3-ամյա փոքրիկն ապաքինվում է. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սպասում են երկրորդ իրաքցի երեխային

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված իրաքցի 3-ամյա Արզնդան արագ տեմպերով ապաքինվում է: Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Երեխան մասնագետների ուշադրության կենտրոնում է, ամեն օր ապաքինման գործում դրական դինամիկան տեսանելի է:

Սրտի արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատվել է փետրվարի 24-ին: Վիրահատությունը տևել է 10 ժամ: Հաջորդ օրն իսկ երեխան արդեն ինքնուրույն շնչում էր:

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ « Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը մեծապես աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս