
Առաջարկ՝ Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին. Սահակ Պողոսյան

Քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկ: Հարգարժան Վարչապետ, հարգարժան Նախագահ, առաջարկում եմ 2020 թվականի Պետական մրցանակը կերպարվեստի ոլորտում… հետմահու շնորհել ֆոտոարտիստ Գերման Ավագյանին անբասիր ստեղծագործական կյանքի, հսկայական մշակույթային ժառանգության և քաղաքացիական դիրքորոշման համար: Հավատացեք՝ երկիրը նաև էսպես են սարքում: Հարգանքներով, Սահակ Պողոսյան (արվեստագետ)»: