8 բան, որ կարող են անել զույգերն իրենց հարաբերությունները փրկելու համար
Երբ ձեր հարաբերություններում ճգնաժամ է ի հայտ գալիս, որը բավականաչափ արդեն ձգվել է, հարց է առաջանում: Իսկ արժե՞ արդյոք, միգուցե ավելի լավ է ընդմիջո՞ւմ հայտարարել, կամ առհասարակ բաժանվե՞լ: Ստորև բերված հարցերի պատասխանները կօգնեն հասկանալ` ինչ անել:
- Արդյո՞ք զուգընկերներից երկուսն էլ միևնույն բանն են ուզում:
- Բավականաչափ էներգիա մնացե՞լ է արդյոք հարաբերություններում, որպեսզի կարողանաս դրանք վերականգնել:
- Արդյո՞ք լուծվել են նախկին խնդիրներն ու բուժվել վերքերը:
- Արդյո՞ք չեք շտապում, ինչո՞վ դուք կարող եք ձեր հարաբերություններին հնարավորություն տալ:
- Կա՞ն արդյոք թաքնված խնդիրներ, որոնք ձեզ խանգարում են պահպանել հարաբերությունները:
- Դուք նախկինի պես ուզում եք փորձել փրկե՞լ ձեր հարաբերությունները:
Եթե այո, ուրեմն ահա թե դուք ինչ պետք է անեք դրա համար:
1. Ուշադիր եղեք այն բանի հանդեպ, թե ինչ է ասում ձեր զուգընկերը
Երբ զուգընկերներից մեկը խոսում է, ինչպիսին էլ որ լինի նրա ձայնի տոնը, մյուսը պետք է նայի ու լսի նրան: Նույնիսկ, եթե դուք համաձայն չեք, միևնույն է, ձեր զուգընկերոջ խոսքերը կարևոր են: Պետք չէ ընդհատել, անտեսել կամ նվազեցնել ձեր երկրորդ կեսի ասածի նշանակությունը:
2. Կարեկցանք դրսևորեք
Միմյանց նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ու աջակցություն չզգացող զույգերը, միևնույն է, կարող են կարեկցանք դրսևորել իրար հանդեպ: Եթե նրանք միմյանց չեն կարողանում բառերով սփոփել, դա կարող են անել ժեստերով կամ դեմքի արտահակտությամբ: Կարեկցանքը առաջնորդ լինելուց ուժեղ պետք է լինի:
3. Հիշեք այն ժամանակները, երբ ձեզ համար միասին ժամանակն ուրախ էր անցնում
Հարաբերություններն այն ժամանակ են կործանվում, երբ զուգընկերների միջև թշնամանք է ի հայտ գալիս, երբ նրանք միմյանց հետ վիճում են պարզապես վիճելու համար: Նրանք լսել չեն կարողանում: Նրանք ընդհատում են միմյանց, գոռում իրար վրա: Բայց եթե դուք հիշեք նախկին ուրախ ժամանակները, դա կօգնի գիտակցել, որ այդ վեճերը ամենը չեն, ինչ կա ձեր հարաբերություններում:
4. Մի զարգացրեք կոնֆլիկտը
Յուրաքանչյուր զույգ գիտի, թե երբ է վիճելիս չափն անցնում, երբ դուք չափազանց մոտ եք այն բանին, որ ասեք կամ անեք մի բան, որ մյուսին խիստ կվիրավորի: Այդ ժամանակ ավելի լավ է պարզապես կանգ առնել:
5. Մի հիշեք նախկին վեճերն ու սխալները
Երբ մարդը զգում է, որ կարծես թե պարտվում է վեճում, նա կարող է դիմել անցյալի փաստարկներին, զուգընկերոջը հիշեցնել այն, ինչ արդեն խոստացել էր մոռանալ: Դա շատ սխալ է: Այդպիսի պահերին պետք է կարողանաս վերահսկել քեզ ու կանգ առնել:
6. Նրանք վստահության գոնե բազային մակարդակ ունեն
Զույգը ընդունում է խնդիրների առկայությունը, բայց ոչ ոք չի կասկածում, որ իր զուգընկերն ապրիորի արժանի չէ իր սիրուն ու հարգանքին:
7. Ձեր արարքների համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա ու մի մեղադրեք միմյանց
Վեճը պետք է կայանա խնդրի քննարկման ու լուծում գտնելու մեջ, այլ ոչ թե սլաքները միմյանց կողմ ուղղելու: Կախարդական պահն այն ժամանակ է վրա հասնում, երբ երկու զուգընկերն էլ ընդունում են իրենց ներդրումն այն բանի մեջ, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել:
8. Բացասական էներգիան վերածեք դրականի
Գտնելով իրենց պրոբլեմային տեղերը` իրենց հարաբերությունները պահպանել ցանկացող զույգը սովորաբար հեշտությամբ կարողանում է վերջ տալ նեգատիվ վարքագծին ու հավաքված էներգիան ուղղել դեպի դրական հուն: Պարզապես հետքայլ արեք ու ձեր հարաբերությունները սեփական իրավացիությունը ապացուցելու պահանջմունքից ավելի կարևորեք:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը