
Վթար Սպիտակ քաղաքում

Փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։