
Սոֆի Լորենն ուրախ է, որ իր նոր ֆիլմը կթողարկվի սթրիմինգային հարթակում

Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ուրախ է, որ իր մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում է» նոր ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում: Աղբյուրին հայտնի է դարձել, որ ընկերությունը ձեռք է բերել ռեժիսոր Էդոարդո Պոնտիի ժապավենի ցուցադրման իրավունքը: Այդ մասին հայտնել է THR-ը։
«Իմ կարիերայի ընթացքում ես համագործակցել եմ խոշորագույն ստուդիաների հետ, բայց այժմ վստահությամբ կարող եմ ասել՝ դրանցից ոչ մեկը չի ունեցել լսարանի նման ընդգրկում ու բազմազանություն»,- մեկնաբանել է Լորենը: Դերասանուհու կարծիքով, յուրաքանչյուր ոք արժանի է լսելի լինելու հնարավորության:
«Դա հենց այն է, ինչի մասին մեր «Ամբողջ կյանքն առջեւում է» ֆիլմն է»,-ընդգծել է Սոֆի Լորենը: Ժապավենում, որը հիմքում Ռոմեն Հարիի համանուն գիրքն է, դերասանուհին մարմնավորում է
Նա լքված երեխաների է դաստիարակում մանկատանը, որտեղ հայտնվում է 12-ամյա Մոմոն՝ Սենեգալից: Հենց նա է օգնելու տիկին Ռոզային նրա կյանքի վերջին տարիներին: Ֆիլմի ցուցադրման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ նկարահանումները կավարտվեն այս տարվա մարտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: